«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել «Միլանի» հարձկավող Օլիվյե Ժիրուի ծառայություններով:
Անգլիական ակումբը դիտարկել է իտալական ակումբի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը՝ հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Times-ը: Սակայն ֆրանսիացին պայմանագիրը երկարաձգելու առաջարկի է սպասում միլանյան թիմի կողմից:
«Միլանի» և հարձակվողի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի երկարաձգման շուրջ՝ մինչև 2024 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն միլանյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
