Կատալոնական «Բարսելոնայի» հնաբնակներից Սերխիո Բուսկետսը անկեղծորեն պատմել է, թե իր մոտ ինչ զգացողություններ են՝ Լիոնել Մեսսիի հեռանալու հետ կապված։
Բուսկետսին մեջբերում է NDTV-ն։
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը մինչև հիմա ցնցված է, ինչպես բոլորը։
Նա ասել է, որ պետք է հաշվի առնել, թե ինչ նշանակություն ունել Մեսսին թիմի, իր ու իրենց ընտանիքների համար։
Բուսկետսն ընդգծել է, որ այնպիսի զգացողություններ ուներ, որոնք դժվար էր կառավարել։