Էյֆելյան աշտարակը ձյան պատճառով ժամանակավորապես փակել են զբոսաշրջիկների համար, այս մասին հաղորդում է La Tour Eiffel թվիթերյան էջը:
«Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին Էյֆելյան աշտարակը փակ է՝ բացառությամբ 58 Tour Eiffel ռեստորանի»,- գրված է հրապարակման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը՝ Meteo-France-ը, առատ տեղումների և մերկասառույցի պատճառով երկրի 24 դեպարտամենտներում սահմանել էր տագնապի նարնջագույն մակարդակ: