Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան:
Նշվում է, որ Հանրապետության տարածքում առատ ձյուն է տեղացել, բայց դա երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել։
Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարել են ձյան մաքրման, աղի և ավազի ցանման աշխատանքներ:
«Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում այս պահին աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղ-տեղ դժվարանցանելի է», – ասվում է տարածված հաղորդագությունում:
ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է լինել զգույշ ու երթևեկել միայն ձմեռային անվադողերով։