Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի աջակցությամբ նախապատրաստություն կանցնեն արտերկրում, մասնավորապես բռնցքամարտի երկրում՝ ԱՄՆ-ում` մարզվելով լավագույն մարզիչների և աշխարհահռչակ մարզիկների հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` այս օրերին Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվել ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ում են նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Գոռ Երիցյանը, Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը:
Հաղորդում է armsport.am-ը։