Աշխարհ

ԵԱՀԿ-ն և ՀԱՊԿ-ը մտադիր են ամրապնդել համագործակցությունը

Հունիսի 22-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: ։

«Թույլ կտամ ասել, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն համագործակցում են մի քանի ոլորտում, բայց կան նաև համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կկարողանայինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել Է նա:

Եվրակազմակերպության գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել Է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության հակազդման, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար:

«Ես ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ