fbpx
Էկո

Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 33 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է նաև Ջալիլաբադ քաղաքում։ Տեղեկություններ վնասների կամ զոհերի վերաբերյալ դեռևս չեն հաղորդվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ