Երկրաշարժ Քարվաճառի մոտ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ

Ամենադիտվածներ

ՀՀ ՆԳՆ հաղորդմամբ, երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում՝ 6 բալ:

Երկրաշարժի հետևանքով ցնցումներ են զգացվել Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ, և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հաղորդվում է, որ ցնցումները զգալի ազդեցություն չեն թողել ենթակառուցվածքների վրա, սակայն համապատասխան մարմինները շարունակում են դիտարկումները՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները գնահատելու համար:

Ամենաթարմ