Ջերմուկի մերձակայքում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

Հրապարակող՝

Ջերմուկի մերձակայքում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ

Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:35-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Այն տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել բնակչությանը կամ ենթակառուցվածքներին:

Ամենաթարմ