fbpx
Կառավարություն

«ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ», – Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։

«Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրացումը, իսկ բանակցություններից հետո՝ նաև Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի ու Հնդկաստանի հետ, կարող է լրացուցիչ ազդակ տալ Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու գործընթացին», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև ամրապնդել Միության դիրքերը միջազգային կառույցներում, որոնք թվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։

Փաշինյանը հիշատակեց նաև երրորդ պետություններ արտահանումների ծավալի մեծացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում դրա շնորհիվ կարելի է հասնել նրան, որ Միության ներսում ձևավորվեն տարբեր ձեռնարկությունների մասնակցությամբ արդյունաբերական շղթաներ։

Հաղորդում է shantnews.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ