Շարունակում է ընթանալ բասկետբոլի ԵԱՏՄ Լիգան։ Կանոնավոր առաջնության իր առաջին հանդիպումը անցկացրեց Երևանի «Ուրարտում», ում մրցակիցը Տուլայի «Արսենալն» էր։
Միքայել Պողոսյանի գլխավորած թիմը հաջող մեկնարկեց ու առաջին 2 քառորդներն ավարտեց հաղթական՝ 59-41 հաշվով։ Հայկական ակումբի բասկետբոլիստները առավելությունը պահպանեցին նաև ընդմիջումից հետո։ Արդյունքում՝ «Ուրարտուն» վերջին՝ 4-րդ քառորդն ավարտեց 99-79 հաշվով ու հաղթական մեկնարկ գրանցեց ԵԱՏՄ Լիգայում։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Մորման Դեշմանն էր, ով վաստակեց 20 միավոր։
Հաջորդ խաղն «Ուրարտուն» կանցկացնի հոկտեմբերի 4-ին։ Հայկական ակումբի մրցակիցը կլինի ղազախական «Բարսին»։
