«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանը:
Սեպտեմբերի 13-ին մանդատը հանձնելու վերաբերյալ արձանագրությունը հաստատել է Կնտրոնական ընտրական հանձնաժողովը: Արձանագրությունը համապատասխան սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողովի նախագահին:
Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը օգոստոսի 29-ին: