Record-ի հաղորդմամբ՝ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է «Բենֆիկան»։
Կավանին հուլիսի 1-ին լքել է ՊՍԺ-ն։ Հարձակվողն այս պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կավանիին ձեռք բերելու մտքից հրաժարվել են «Ատլետիկոն» ու Լոնդոնի «Չելսին»։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կավանին առաջարկ է ստացել նաև «Ռոմայից»: