Լիբիան Հաֆթարի իշխանության ներքո թողնելը պատմական սխալ կլիներ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Politico թերթի հոդվածում:
«Շատերը հարց են ուղղում՝ ինչու պետք է Եվրոպան ներգրավվի լիբիական կոնֆլիկտում, չէ՞ որ աշխարհում այլ պատերազմներ, բախումներ և մարդասիրական ճգնաժամներ կան: Սկսենք նրանից, որ Եվրամիության՝ պատշաճ կերպով Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու պոտենցիալ անկարողությունը դավաճանություն կլիներ ԵՄ հիմնական արժեքներին, որոնք ներառում են ժողովրդավարություն և մարդու իրավունքներ»,-նշել է նա:
Էրդողանի խոսքով՝ Լիբիան ռազմական բռնապետ Հաֆթարի իշխանության ներքո թողնելը պատմական մասշտաբի սխալ կլիներ:
«Ավելին, եթե Լիբիայի օրինական կառավարությունը տապալվի, ապա Եվրոպան նոր սպառնալիքների և խնդիրների կբախվի»,-ասել է Էրդողանը: