Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, թե ինչպես բացառել բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները։
- ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին զեկույց
- Ադրբեջանը շարունակում է հայաթափման քաղաքականությունը․ ՄԻՊ
«ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է`
Եղե’ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:
Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:
Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:
Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:
Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04», – ասված է հայտարարության մեջ:
