fbpx
Աշխարհ

Եգիպտոսը 200 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված

Եգիպտոսը պաղեստինցիների համար մոտ 200 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Հստակեցվում է, որ ծանր բեռնատարները շարժվում են Ռաֆահի անցակետից դեպի Քերեմ Շալոմ անցակետ։ Բեռնատարների մի մասն արդեն մտել է անկլավ, ճշգրիտ թիվը չի հաղորդվում։ Հայտնի է, որ գրեթե բոլոր մեքենաները սնունդ են տեղափոխում պաղեստինցիներին, իսկ չորս մեքենա բեռնված է վառելիքով։

Մայիսի 26-ին տեղեկություն հայտնվեց, որ Քուվեյթի հիվանդանոցում, որը գտնվում է Գազայի հատվածի Ռաֆահում, վառելիքը կսպառվի մեկ օրից։ Մինչ այս Գազայի կենտրոնում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքում գտնվող «Ալ-Աքսա» հիվանդանոցը բողոքել էր վառելիքի պակասի պատճառով գեներատորների անջատումից։ Բժշկական հաստատությունը նշել է, որ ԱՀԿ-ն չի արձագանքել 50 հազար լիտր վառելիքի շտապ մատակարարման խնդրանքին։

Մայիսի 24-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ իսրայելական զորքերը պետք է անհապաղ դադարեցնեն Ռաֆահի գործողությունը։ Իսրայելը հրաժարվել է կատարել որոշումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ