fbpx
Աշխարհ

Եգիպտոսը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումը ամբողջ ծավալով

Կիրակի Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Մուհամեդ Մանար Ինաբան հայտնել է, որ երկիրը հուլիսի 1-ից բացելու է ավիահաղորդակցումն ամբողջ ծավալով։ Որոշումը վերաբերում է նաև Կահիրեին և Ալեքսանդրիայի մերձակայքում Բուրգ էլ-Արաբ օդանավակայանին։

Մինչ այս հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր, որ վերականգնելու է ավիահաղորդակցումը միայն այն նահանգներում, որտեղ կորոնավիրուսն ավելի քիչ է տարածված։

Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր Սաադը պարզաբանել է․

«Որոշվել է հուլիսի սկզբից բացել արտերկրյա զբոսաշրջությունը և վիրուսի հետևանքով ավելի քիչ տուժած զբոսաշրջային նահանգների հետ ավիահաղորդակցումը»։

Խոսքը Հարավային Սինայի հանգստավայրերի, Կարմիր ծովի և Մաթրուխ (Միջերկրական ծով) նահանգների մասին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ