Եգիպտոսի Կահիրեի եկեղեցիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել։ Զոհերի թիվը հայտնում է Associated Press-ը։
Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռևս չի նշվում։ Ոստիկանությունը կարծում է, որ հրդեհը առաջացել է էլեկտրական կարճ միացման պատճառով: Դեպքի վայր է ուղարկվել 15 հրշեջ մեքենա։