Աշխարհ

Եգիպտոսում աստիճանաբար բացվում են քաղաքներն ու հնագիտական օբյեկտները

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Եգիպտոսի իշխանություններն աստիճանաբար բացում են քաղաքներն ու հնագիտական օբյեկտները զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների և զբոսաշրջության հարցերով նախարար Հալեդ ալ Անանին։

«Անցած շաբաթ մենք բացել ենք Հուրգադայի և Շարմ էլ Շեյխի թանգարանները, իսկ ընթացիկ շաբաթվա մեջ՝ Մերս Մատրոխայում և Ալեքսանդրիայում օբյեկտները։ Հուլիսի 1-ից կբացվեն օբյեկտները Լուքսորում և Ասուանում։ Աստիճանաբար կբացվեն նաև մյուս օգյեկտները»,-հայտարարել է ալ Անանին։

Նախարարն ընդգծել է, որ բացում են  հնագիտական օբյեկտները, որպեսզի աշխատակիցները կարողանան սովորել ընդունել հաճախորդներ այս նոր պայմաններում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ