fbpx
Աշխարհ

Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են Շարմ էլ Շեյխը դարձնել էկոլոգիապես մաքուր քաղաք

Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են Շարմ էլ Շեյխը դարձնել էկոլոգիապես մաքուր քաղաք: Նրանք  ՄԱԿ-ից այդ նպատակն իրագործելու համար 5 միլիոն դոլարի դրամաշնորհ են ստացել: Նախատեսվում է քաղաքում կառուցել աղբի վերամշակման ձեռնարկություններ, ներդրվելու են ջրի կրկնակի օգտագործման տեխնոլոգիաներ:

Զուգահեռ կշարունակվեն պլաստիկի օգտագործման սահմանափակումները: Պլաստիկե տոպրակների օգտագործումը նախ արգելվեց Դահաբում: Շուտով դա կարգելվի նաև Շարմ էլ Շեյխում: Այնուհետ որոշված է օգտագործումից հանել պլաստիկե սպասքը` մեկանգամյա բաժակները, ափսեները և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ