Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել է պաշտոնական պետական թերթում:
Երկարաձգումն ուժի մեջ է մտել ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1:00-ից:
Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել 2017 թվականի ապրիլին Տանտում և Ալեքսանդրիայում կատարված երկու ահաբեկչական գործողությունից հետո: Այն ժամանակ զոհվեց ավելի քան հիսուն մարդ և տուժեց ավելի քան հարյուրը:

