fbpx
Հասարակություն

Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկները այսօր կվերադառնան Հայաստան

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00 (Երևանի ժամանակով 17.00-ին), Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան:

«Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։

ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +201207050580»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում: Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ