fbpx
Մարզեր

Եվրոպական ներդրումային բանկը 236 մլն եվրո վարկ կտա Սիսիան-Քաջարան ճանապարհի համար

road

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հաստատեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նոր ֆինանսական պայմանագիր, որով Հայաստանին կհատկացվի 236 մլն եվրո վարկ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարության համար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, որոնք կխթանեն հաղորդակցության արագությունն ու անվտանգությունը։

Նախատեսված է, որ նոր ճանապարհի կառուցումը կկրճատի ընթացիկ ճանապարհի երկարությունը 54 կմ-ով՝ կրճատելով անցման ժամանակը 1-1,5 ժամով։ Նոր երթուղին կստեղծի առավել հարմարավետ և արագ երթևեկության պայմաններ՝ նպաստելով նաև տրանսպորտային կապի զարգացմանը։

Այս նախագծում կկիրառվեն նաև “կանաչ կամուրջներ”՝ կենդանիների անվտանգ անցումը ապահովելու համար։ Կառուցումը կկատարվի երեք հիմնական ենթահատվածով՝ Հյուսիսային, Բարգուշատի թունելի և Հարավային հատվածներով, և կավարտվի 2033 թվականին։

Բացի Եվրոպական ներդրումային բանկից, Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը, որոնց հետ վարկային պայմանագրերը նույնպես ընթացքի մեջ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ