fbpx
Աշխարհ

ԵԺԿ առաջնորդը քննադատել է Ֆրանսիայի նախագահին

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները, մասնավորապես այն, որ վերջինս հրաժարվել է աջակցել իրեն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին գրում է Politico-ն:

«Ընտրություններից առաջ Մակրոնը հայտարարել է, որ մեզ անհրաժեշտ են լավագույն կադրերը, բայց ոչ խորհրդարանի պատգամավոր, որը կառավարությունում աշխատանքի փորձ չունի: Կարծում եմ՝ բավականին մեծամիտ արտահայտություն է»,- նշել է Վեբերը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը չպետք է որոշի ում պաշտոն տալ. դա միայն պետք է որոշի ընտրողը:

«Դա հարձակում էր ժողովրդավար Եվրոպայի վրա: Մակրոնը Եվրոպական խորհրդում կապ է հաստատել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, նրանք միասին լուրջ վնաս են հասցրել Եվրոպայի ժողովրդավարությանը», հայտարարել է ԵԺԿ առաջնորդը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 23-26-ը: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդը Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Վեբերն էր: Սակայն ԵՄ-ի մի շարք առաջնորդներ՝ Մակրոնի գլխավորությամբ, դեմ են արտահայտվել նրա նշանակմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ