Հասարակություն

Հումանիտար ականազերծման կենտրոնը Էջմիածնում ականների վտանգի իրազեկման դասընթացներ է անցկացնում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հայտնում է, որ Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում դպրոցականների համար իրականացվում են ականների վտանգի իրազեկման դասընթացներ:

Այժմ անցկացվող ուսումնառության նպատակն է Էջմիածնի երեխաներին փոխանցել անվտանգ վարքագծի ճիշտ կանոնները։ Դասընթացի ընթացքում, ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը երեխաներին ծանոթացրել է ականների տեսակներին, իսկ ականների վտանգի իրազեկման մասնագետները աշակերտներին սովորեցրել են անվտանգ վարքագծի կանոնները։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2553734221588143&id=1513184855643090

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ