Հասարակություն
13:10 21/05/2020

Էջմիածնում ամբողջությամբ մեքենա է այրվել․ կա զոհ և տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հրդեհ է բռնկվել:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Աշոտ Շ․-ն (ծնված 1962 թ.), Պավել Թ․-ն (ծնված 1963 թ.) և Գևորգ Հ․-ն (ծնված 1984 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Վաղարշապատի ԲԿ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Ք․-ի (ծնված 1963 թ.) այրված դին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:16-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ