fbpx
Աշխարհ

21:00 4/10/2019

Էկոակտիվիստները արյան նմանվող հեղուկով պատել են Բրիտանիայի ֆիննախարարության շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոնդոնում էկոակտիվիստները հոկտեմբերի 3-ի առավոտյան արյան նմանվող կարմիր գույնի հեղուկ են լցրել ֆինանսների նախարարության շենքի վրա: Այս մասին վկայում են այն լուսանկարները, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում։

Ցուցարարները բրիտանական իշխանություններից պահանջում են ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության համար։

Ֆինանսների նախարարության շենքն արհեստական արյունով պատելու համար, որն, ըստ նախնական տվյալների, եղել է շուրջ 2 հազար լիտր, ակտիվիստներն օգտագործել են հրշեջ մեքենա:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կոչված են ուշադրություն հրավիրել բնապահպանության խնդիրների վրա:

Սեպտեմբերին Extinction Rebellion շարժման էկոակտիվիստները փորձել են խանգարել «Հիթրոու» օդանավակայանի աշխատանքին, ինչպես նաև փակել են քաղաքի փողոցները: Հուլիսին բնապահպան ակտիվիստները արգելափակել են բետոնի գործարանի մուտքը: Ապրիլին շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարող մարտիկները հանրահավաքներ են անցկացրել Լոնդոնի տարբեր մասերում՝ փակելով տրանսպորտի երթևեկությունը:

Վերեվ