ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նշենք նաև, որ Էկոնոմիկայի նախարարաի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը Facebook-յան գրառման միջոցով հայտնել է, որ Կարապետյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, քանի որ ունի առողջական խնդիրներ։