Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը որոշել է, թե ով է ժառանգելու գահը: Պաշտոնական տեղեկատվություն այս մասին չկա, բայց տեղեկատվության արտահոսքը եղել է քաջատեղյակ աղբյուրներից, գրում է kp.ru-ն:
Հաղորդվում է` թագուհու ժառանգորդները կլինեն թոռը` Ուիլյամն ու նրա կինը: Նրա որոշման մասին կհայտարարվի հաջորդ տարի: Շշուկներ կային, որ թագուհին մշտապես արքայազն Չարլզի մոտ զգացել է թագավորական ջիղի բացակայությունը: Ավելին, Չարլզը ներգրավվում էր այնպիսի սկանդալների մեջ, որոնք մայրը համարում էր աններելի, մյուս կողմից` արքայազն Ուիլյամը աչքի է ընկնում ապագա միապետին բնորոշ կարգապահությամբ: Լոնդոնում ասում են, որ նա առավել համապատասխան է թագի ժառանգորդի կերպարին, քան իր հայրը:
Ինչ վերաբերում է դքսուհի Քեյթին, ապա նա իր ամուսնուց առավել հեղինակավոր է: Բուքենգհեմյան պալատում խոսում են, որ Քեյթը կարող է հիանալի թագուհի լինել:
70-ամյա Չարլզը, ինչպես ասում են, ստիպված կլինի ենթարկվել մորը, քանի որ գահը փոխանցվելու է իր որդուն: Իր ամբողջ կյանքը Չարլզն անցկացրել է՝ հավատալով, որ գահը ժառանգելու է: