fbpx
Ժամանց

Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը ակնոցների շարք է թողարկում

Աշխարհահռչակ երգիչ ու երաժիշտ Էլթոն Ջոնը ակնոցների հավաքածու է թողարկել։

Այս մասին հայտնում է Blueprint-ը։

Նշվում է, որ թողարկվելու է, ընդհանուր առմամբ, 60 շրջանակ, որոնցից յուրաքանչյուրն անվանվել է Ջոնի կարիերայում որոշակի նշանակալից շրջանի պատվին։

Ըստ աղբյուրի՝ երգիչը ակնոցների ստեղծման գործում համագործակցում է Walmart-ին պատկանող Sam’s Club օպտիկայի ցանցի հետ։

Նշվում է նաև, որ թողարկվելու է 4 հավաքածու՝ The Foundations Collection, The Formative Years, The Working Musician և The Master Collection։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ