fbpx
Ժամանց

Երևանում ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին։

Համերգային ծրագրում կհնչեն՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ Սյուիտ «Ոսկեաքաղաղը» օպերայից հատվածներ, Օտտորինո Ռեսպիգի՝ Ադաջո վարիացիաներ թավջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկի՝ վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ