Եվրահանգրվան

ԵՀ-ն խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել. Bloomberg

Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ կտա Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Միևնույն ժամանակ, առաջարկությունները կպարունակեն Ուկրաինայում օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու պահանջ։ Այս տեսքով դրանք կներկայացվեն հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ուկրաինական հայտը պետք է հաստատվի դրա մասնակիցների կողմից, ինչը կարող է դժվար լինել, քանի որ մի շարք երկրներ դեմ են նման որոշմանը։

Եթե գագաթնաժողովում հայտը հաստատվի, և Ուկրաինան ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, անդամակցության գործընթացը դեռ կարող է տևել մոտ 10 տարի, նշում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ անդամ մի շարք երկրներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, դեմ են արտահայտվել Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Դանիան, ըստ Bloomberg-ի, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինան «լիովին չի համապատասխանում ժողովրդավարական ինստիտուտների կայունության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների հարգման, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և պաշտպանության չափանիշներին։

«ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Իտալիան, աջակցում են Կիևի հայտին»,- նշում է Bloomberg-ը։

Աղբյուրը՝ armtimes.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ