Եվրամիության սահմանների հատման Էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, այս համակարգը պետք Է գործի 2022 թվականին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունում:
Այս պահին ավտոմատ ռեժիմով՝ առանց մարդկանց մասնակցության, շենգենյան սահմանն անցնել կարող են Եվրամիության, Եվրոպական տնտեսական հանրակցության երկրների, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիները: Դրոշմակնիքներ դրվում են սոսկ երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնք այցագրով ժամանում են շենգենյան երկրներ:
Եվրահանձնաժողովում հավաստիացանում են, որ նորամուծությունը կոչված Է կրճատելու սահմանային վերահսկողության անցման ժամկետը եւ բարձրացնելու դրա որակը «յուրաքանչյուր ժամանողի թույլատրված մնալու ավտոմատ հաշվարկի» ճանապարհով: