fbpx
Աշխարհ

ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան

Մոլդովան, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, նույնպես Եվրամիությանն անդամակցելու դիմում է ուղարկել։

Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Նա նշել է, որ պետք է արագացնել պետության եվրաինտեգրումը ու արժանապատիվ կյանք ապահովել ապագա սերունդների համար։

Սանդուն ասել է, որ դիմումն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահին, որն այս պահին նախագահում ԵՄ-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ