Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրողների նկատմամբ։ Այս մասին ասված է Իրանի վերաբերյալ Եվրամիության խորհրդի համապատասխան բանաձեւում, հայտնում է The Independent-ը։
Նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվել հանրապետությունում անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող Shahed Aviation Industries-ի դեմ։ Բացի այդ, սահմանափակումները կվերաբերեն երեք իրանցի գեներալների։
«Իրանի վարչակարգը ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն և չարդարացված ագրեսիային։ Ելնելով իրավիճակի լրջությունից՝ ԵՄ խորհուրդը որոշել է, որ երեք անձ և մեկ կազմակերպություն, որոնք կապված են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ, պետք է ներառվեն ԵՄ պատժամիջոցների ցանկում»,- պարզաբանել են ասոցիացիան։