ԵՄ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Եվրոպական Միությունը հայտարարություն է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպմանը։

«Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին», – նշված է հայտարարության մեջ:

Կառույցը վերահաստատել է իր լիարժեք աջակցությունը հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։

Ամենաթարմ