Եվախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է հասկանալի լինի. ինչպես ես շաբաթ օրն ասացի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին, կոշտ Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,-ասված է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ։
Այժմ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ կոնսուլտացիաներ է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ: Այդ հարցի վերաբերյալ ԵՄ-ի որոշումն սպասվում է «առաջիկա օրերին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն որոշել է մերժել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ հոկտեմբերի 21-ին քվեարկություն անցկացնելու խնդրանքը, որը երկրի կառավարությունը ձեռք է բերել Բրյուսելի հետ:
Սպասվում է, որ Համայնքների պալատում Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթ ավելի ուշ: