Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին գերմանական կլինիկա տեղափոխելուց հետո՝ վերջինի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կլինիկայի բժիշկները նրա օրգանիզմում թունավոր նյութ են հայտնաբերել։
Այս հայտարարությունից հետո Եվրամիությունն էլ իր հերթին է հայտարարություն տարածել, որով Ռուսաստանից պահանջել է հետաքննություն անցկացնել թունավորման դեպքի կապակցությամբ։
ԵՄ-ն հորդորել է անմիջապես անկախ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել։