fbpx
Աշխարհ

ԵՄ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել են, որ Եվրամիության անդամ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Այս մասին գրում է BBC-ն։

«Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասել է Բորելը։

Դիվանագետը նշել է, որ պատժամիջոցները կուղղվեն նաև Դոնբասում ռուսական գործողությունները ֆինանսավորող սուբյեկտներին, բանկերին, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի «որոշումներ կայացնողներին» ու պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին։

Բորելի խոսքով՝ որոշում է կայացվել նաև սահմանափակել ԵՄ ֆինանսական և կապիտալի շուկաների հասանելիությունը Ռուսաստանի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ