ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնու հետ կապված Եվրամիության հնարավոր պատժամիջոցները:
Լավրովը հայտարարել է, որ դա ԵՄ ներքին գործն է, բայց Ռուսաստանի համար դաշինքն անհուսալի գործընկեր է:
«Մենք դրան վերաբերվում ենք որպես Եվրամիության ներքին գործի: Մենք վարժվել ենք, որ ԵՄ-ն, ինչպես արդեն հիշատակել եմ, ավելի հաճախ է դիմում միակողմանի սահմանափակումների, որոնք լեգիտիմ հիմնավորում չունեն: Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն անհուսալի գործընկեր է, համենայնդեպս՝ այս փուլում»:
Լավրովը խոսքն ավարտել է ասելով, որ հույս ունի, որ ապագա ռազմավարական ամփոփումը, այնուամենայնիվ, Եվրամիության արմատական շահերին ուշադրություն կդարձնի իր մերձավոր հարևանությամբ»,- ասել է Լավրովը:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: