Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Եմենի ռազմավարական Մարիբ քաղաքի համար սկսված նոր հակամարտության ընթացքում զոհվել է կառավարամետ ուժերի 65 զինվորական ու հութի զինյալ։
Կառավարամետ ուժերի դիրքերի վրա հութիների հարձակումից հետո սկսել են բախումեր։
Կառավարության զինված ուժերի ղեկավարությունից հայտնել են, որ զոհվել է կառավարամետ ուժերի 22 զինվորական, ևս 50-ը վիրավորվել են: Վերջին 48 ժամում սպանվել է նաև 43 հութի զինյալ։