fbpx
Սպորտ

Էմերի. Կարող ենք փոխել ԲԱՏԷ-ի հետ դիմակայության ելքը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում ԲԱՏԷ-ից կրած պարտության մասին.

«Պարտվել ենք և ուրախանալու առիթ չեմ տեսնում: Առաջին խաղակեսոիմ ունեինք գոլային պահեր, սակայն ԲԱՏԷ-ն հիանալի էր պաշտպանվում: Ունեինք հնարավորություններ նաև երկրորդ խաղակեսում, սակայն տանտերերը կրկին իրենց հիանալի էին դրսևորում պաշտպանությունում:

Հույս ունենք, որ մեկ շաբաթ անց հանդիպումն այլ կերպ կընթանա:
Ես դրական եմ տրամադրված ու վստահ եմ իմ թիմի վրա: Վստահ եմ` կարող ենք փոխել դիմակայության ընթացքը ու դուրս գանք հաջորդ փուլ»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հավելենք, որ «Արսենալ»-ԲԱՏԷ հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ