fbpx
Սպորտ

Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները դադարեցվել են

Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ակտիվ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին: 3 օր տևած աշխատանքներից հետո նրանք հայտարարել են, որ դժվարին որոշում են կայացրել, քանի որ ինքնաթիռում գտնվողների փրկված լինելու հավանականությունը շատ փոքր է:

28-ամյա Էմիլինո Սալայի ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 21-ի երեկոյան: Մասնավոր ինքնաթիռ է եղել, որում, բացի նրանից, գտնվել է օդաչուն: Ֆուտբոլիստն մեկնում էր Քարդիֆ, որտեղ պետք է ներկայացվեր որպես «Քարդիֆ Սիթիի» նոր ձեռքբերում: «Քարդիֆն» իր պատմության ամենաթանկ «գնումն» էր կատարել նրա դիմաց «Նանտին» վճարելով 17 մլն եվրո:

Տեղի ունեցածից հետո լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Սալան ավելի վաղ դժգոհություններ է ունեցել տվյալ ինքնաթիռից, երբ ստիպված է եղել անցած հանգստյան օրերին Ուելսից Ֆրանսիա վերադառնալ: Վերջին թռիչքի ժամանակ էլ նա WhatsApp-ով հաղորդագրություն է ուղարկել ընկերներին ու ասել, որ իրեն թվում է՝ ինքնաթիռն ուր որ է մասերի կբաժանվի:

Դեպքից հետո «Քարդիֆը» հայտարարել է, որ իրենք ոչ մի կապ չեն ունեցել ինքնաթիռի հետ: Ակումբն ասել է, որ այն վարձել են ֆուտբոլիստի՝ Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնք տրանսֆերի հետ կապ չեն ունեցել: Սալան «Քարդիֆին» ասել է, որ իր համար չանհանգստանան, միայն իր հետևից մարդ ուղարկեն օդանավակայան:

Ֆուտբոլիստի նախկին ընկերուհի Բերենիս Շքեյրը չի հավատում, որ տեղի ունեցածը պատահականություն է: Նա սոցիալական ցանցերում իրավապահներին խնդրել է շարունակել աշխատանքները: Կոչ է արել հետախուզել ֆուտբոլային մաֆիան:

Սալայի քույրը՝ Ռոմինա Սալան, մեկնել է Քարդիֆ՝ ընտանիքի անդամների համար հնարավորինս շատ մանրամասներ իմանալու: Նա նաև ԶԼՄ-ներով խնդրել է շարունակել որոնողական աշխատանքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ