fbpx
Հասարակություն

Էմինը և Նարեկը մեկ տարի է՝ Նիդերլանդներից վերադարձել ու բնակվում են Հայաստանում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիդերլանդներից Հայաստան վերադարձած ընկերների մասին:

«Էմինը և Նարեկը մեկ տարի է՝ Նիդերլանդներից վերադարձել ու բնակվում են Հայաստանում:

Փոքր տարիքում ծնողների հետ արտագաղթելով Իրանից և Հայաստանից՝ երկուսն էլ մեծացել են Եվրոպայի արևմուտքում. շուրջ երկու տասնամյակ անց պիտի իմանային ՀՀ Կառավարության «ներՈւժ» ծրագրի մասին, հավատային, դիմեին, գային ու հաղթեին:

Հիմա նրանց աշխատանքային հասցեն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է (Մերգելյան ինստիտուտ). իրենց ստեղծած Storegear (https://www.storegear.nl/) հավելվածն այժմ լայն տարածում ունի Նիդերլանդներում, օրինակ, DHL բեռնափոխադրող ընկերությունը նրանց մշտական հաճախորդն է:

Հավելվածն աշխատում է այլ երկրներում, իսկ գաղափարները ծնվում ու գեներացվում են երևանյան գրասենյակում, որն օր-օրի ընդլայնվում է. տղաներն անկեղծանում են՝ իրենց ստարտափն արդեն իսկ հաջողության պատմություն է, ստեղծել են ինքնաբավ կազմակերպություն, որն այլևս ֆինանսավորման կարիք չունի»,- գրել է Հայրապետյանը:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/744344002697399

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ