fbpx
Մշակույթ

Ժամանակակից արվեստը՝ որպես հոգեկան աշխարհի արտացոլում. Էմմա Ֆայնման

Էմմա Ֆայնմանի արվեստի վերջին գործերը ուսումնասիրում են «գոյաբանական տարածության» տարբեր ոլորտներ. լինի ֆիզիկական, հիշողությունից վերցված, հավերժական, երազանման, թե ֆետիշական. աշխարհում տեղի ունեցող ցանկացած բան, ինչը չունի ժամանակային սահմանափակում:

Մարտին Լոնդոնի Հասարակական պատկերասրահում ցուցադրված «Իրականության ոլորտները» բացահայտում են արվեստագետի ներքին աշխարհը. կրկնվող երազներ, ֆետիշացված երազանքներ և լայնորեն պատկերվող հոգեբանական տարածություններ: Այս ֆանտաստիկ ձևավորված կերպարները, որոնք հիմնականում ինքնադիմանկարներ են, պատկերված են որպես փոքրացվող դեմքեր, ոչ կան, ոչ էլ չկան: Թվում է՝ գոյության սահմանին են գտնվում:

Ֆայնմանի աշխատանքները ուսումնասիրում են պատկերային տարածության ոչնչացման և վերաձևավորման մեթոդները՝ որպես ժամանակի խիտ ճնշման և սահմանափակման ուսումնասիրման և յուրացման միջոցներ ժամանակակից մշակույթի մեջ:

Ցուցադրության անվանումը ակնարկում է ճգնակյաց արվեստագետ Հենրի Դարջերի 15000 էջից բաղկացած ֆենթզի ոճի գիրքը, որը պատմում էր յոթ Վիվիան աղջիկների մասին, որոնք պայքարում էին չար Գլանդելինանների դեմ, և փորձում էին ստրկությունից ազատել Աբիյանիա կաթոլիկ ազգի երեխաներին։

Ինչպես պատկերասրահն է բացատրում՝ Դարջերի նման, Ֆայրմանի աղբյուրները գտնվում են նրա հիշողության խորքերում և նրա հոգեկանի այն չբացահայտված սահմաններում, որտեղ կարոտը, ձգտումը և արտահայտիչ իմպուլսն են ապրում: Այնուամենայնիվ, Ֆայնմանի նկարները ոչ միայն պարզապես ֆանտազիայի արդյունք են , այլ պատկերում են հավերժության ոլորտները, որոնք մթագնում են մեր՝ իրականության և անիրականության մասին ունեցած պատկերացումները՝ պատկերելով մեր ժամանակակից կյանքի չափազանց խեղաթհուրված իրականությունը:

Ծնված լինելով Կալիֆոռնիայում՝ Էմմա Ֆայնմանը ապրում և ստեղծագործում է Լոնդոնում: Նա  2018 թվականին ավարտել է Լոնդոն Արվեստի արքայական քոլեջը, իսկ 2013-ին  ավարտել է Մերիլանդի արվեստի ինստիտուտը:

Մի շարք այլ մրցանակներից բացի, նա նաև ընտրվել է «Բլումբերգի նոր ժամանակակիցների» շարքում՝ Հարավային Լոնդոնի պատկերասրահում կայացած ցուցադրության ժամանակ:

Աղբյուրը՝ CreativeBoom

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ