fbpx
Քաղաքականություն

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. դեսպան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործակցության պատմությանը, նշել՝ ակնկալում են, որ ԵՄ-ՀՀ քաղաքական փաստաթղթի մշակումը կամբողջանա մայիս-հունիսին:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ կարոր է համարել այս օրակարգով խորհրդարանական լսումներ անցկացնելը, հայտարարել, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը, և դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով:

«Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե ՀՀ-ում, թե ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ