fbpx
Աշխարհ

Թուրքիան գնաճի ցուցանիշներով աշխարհում 2-րդն է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտ»-ը տվյալներ է հրապարակել երկրում մարտին գրանցված գնաճի (ինֆլյացիայի) վերաբերյալ:

Ըստ այդմ՝ նշված ամսին գնաճը կազմել է 3.16 տոկոս, որով էլ Թուրքիան հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ գրանցվել են գնաճի ամենաբարձր ցուցանիշները:

Նշվում է, որ նմանատիպ երկրների շարքում Թուրքիան 2-րդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով միայն Արգենտինային:

Տվյալներ են հրապարակվել նաև՝ կապված վերջին 6 ամսվա ընթացքում գրանցված գնաճի հետ, որը կազմել է 15.6 տոկոս:

Ընդհանուր առմամբ Թուրքիայում գրանցված գնաճը 2023-ի մարտի համեմատ ավելացել է 68.5 տոկոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ