Եվրամիությունը ճանաչել է Մոլդովայի նոր կառավարությունը՝ Մայա Սանդուի գլխավորությամբ։
Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրահանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
«Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական և օրինական իշխանության հետ, մեր ասոցացման համաձայնագրով ամրագրված բարեփոխումների և հիմնարար սկզբունքների փոխադարձ պարտավորության հիման վրա: Օրենքի և ժողովրդավարության գերակայության հարգանքը պետք է մնա մեր հարաբերությունների հիմքում: Սա առաջին հերթին այն է, ինչ մարդիկ ակնկալում են և ինչին արժանի են»,- ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ ԵՄ-ն քաղաքական կուսակցություններին և երկրի բնակչությանը հանգստության և զսպվածության կոչ է արել: