նոր կառավարություն
Լիբանանում դարձյալ ցույցեր են այս անգամ նոր կառավարության դեմ
Լիբանանի քաղաքների փողոցներում բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ հայտարարվել է Լիբանանի նոր կառավարության կազմը՝ Հասան Դիյաբի գլխավորությամբ։ Բեյրութում և Տրիպոլիում տեղի են ունեցել անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ: Ավելի վաղ Բաաբդայի նախագահական պալատում պաշտոնապես հայտարարել էին Լիբանանի նոր կառավարության կազմը՝ բաղկացած 20 տեխնոկրատ նախարարներից՝ վարչապետ Հասան Դիյաբի գլխավորությամբ: Հակակառավարական ցույցերի մասնակիցները արգելափակել…
Լիբանանի նոր կառավարությունում հայ նախարար է նշանակվել
Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար: Այս մասին հայտնել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Նրա խոսքով՝ Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։ «Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ…
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը չի ցանկացնում նոր կառավարություն կազմել
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը պետության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած պատվի համար, սակայն ներողություն է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձևավորելու նրա առաջարկությունը: Իր մերժման պատճառների մասին…
ՄԱԿ-ը Լիբանանին կոչ է անում արագացնել նոր կառավարության ձևավորումը
Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշը լիբանանյան իշխանություններին կոչ է արել արագացնել նոր կառավարության ձևավորումը։ Այս մասին նշվում է կազմակերպության ներկայացուցչի հայտարարության մեջ։ Հատուկ համակարգող Յան Կուբիշը Լիբանանի ղեկավարությանը կոչ է անում սկսել խորհրդարանական խորհրդատվությունների պարտադիր գործընթաց և առավելագույնս արագացնել նոր կառավարության ձևավորման գործընթացը այն անձանցից, որոնք հայտնի են իրենց կոմպետենտությամբ և ազնվությամբ, վայելում են…
Իտալիայի նոր կառավարությունը երդում տվեց
Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի ղեկավարությամբ, այսօր երդում է տվել: Երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունեցել Կվիրինալի նախագահական պալատում, մասնակցել է երկրի նախագահ Սերջո Մատարելան։ Այս մասին հաղորդում է TACC-ը: Առաջինը երդվել է վարչապետը. «Երդվում եմ հավատարիմ լինել հանրապետությանը, հետևել սահմանադրությանն ու օրենքներին և իմ գործառույթներն իրականացնել ի շահ ժողովրդի»: Նոր կառավարությունը ձևավորել են «5…
Իտալիայի նախագահը նոր կառավարություն կազմելու հանձնարարական է տվել
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին և նրան հանձնարարել է կազմել նոր ազգային կառավարություն: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտնել է նախագահի դիվանատան գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին: Ավելի վաղ Կոնտեի թեկնածությունն առաջադրել էին «5 աստղերի շարժումը» և նախկինում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որոնք կկազմեն նոր…
Լիտվայի նախագահը հաստատել է վարչապետի առաջարկած կառավարության կազմը
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չորեքշաբթի հաստատել է վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի ներկայացրած կառավարության կազմը: Ըստ դրա երեք նույն նախարար կա: «Կառավարության անդամների բոլոր թեկնածությունները համաձայնեցված են և հավանություն են ստացել: Կառավարությունից արդյունավետ աշխատանք եմ ակնկալում ի բարօրություն Լիտվայի բնակիչների»,- հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում նշել է պետության ղեկավարը: Այս մասին հաղորդում է TACC-ը: Նաուսեդան հուլիսի 24-ին Սկվերնյալիսին…
Դանիայի նոր կառավարությունը կգլխավորի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին վարչապետը
Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն: «Մեծ գոհունակությամբ ես կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տևած բանակցություններից հետո մենք խորհրդարանում մեծամասնություն ունենք նոր կառավարություն կազմելու համար»,- ասել է նա հունիսի 26-ին: Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր կառավարությունը բաղկացած կլինի ձախ կենտրոնամետ չորս…
Մոլդովայի բանակը մտադիր չէ միջամտել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին
Մոլդովայի ազգային բանակը մտադիր չէ միջամտել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին: Այս հայտարարությամբ հունիսի 10-ին հանդես է եկել երկրի պաշտպանության նախարարությունը։ «Ազգային բանակը շարունակում է իր գործունեությունը սովորական ռեժիմով, չի մասնակցում ճգնաժամին եւ դուրս կմնա քաղաքական խաղերից»,-ասված է փաստաթղթում, որը զետեղված է գերատեսչության պաշտոնական էջում: Դրանում նշվում է, որ, օրենսդրությանը համապատասխան, պաշտպանության նախարարությունը «պետության սահմանադրական իշխանությունների…
ԵԽ գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մոլդովայի նոր կառավարությանը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայի նոր կառավարությանը խորհրդարանի լուծարման անօրինականության մասին, բայց խնդրել է Վենետիկի հանձնաժողովին անհապաղ գնահատական հայտնել Մոլդովայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Европейская правда-ն: Սա Եվրոպայի խորհրդի արդեն երկրորդ հայտարարությունն է Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների…
ԵՄ-ն ճանաչել է Մոլդովայի նոր կառավարությունը
Եվրամիությունը ճանաչել է Մոլդովայի նոր կառավարությունը՝ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրահանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: «Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական և օրինական իշխանության հետ, մեր ասոցացման համաձայնագրով ամրագրված բարեփոխումների և հիմնարար սկզբունքների փոխադարձ պարտավորության հիման…
Ֆինլանդիայում նոր կառավարություն է նշանակվել
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիսթյոն զբաղեցրած պաշտոններից ազատել է Յուհա Սիպիլի կառավարության նախարարներին և նշանակել նոր՝ 75-րդ կառավարությունը երկրի պատմության մեջ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Կառավարությունը վարչապետ Անտի Ռինեի գլխավորությամբ ընդհանուր առմամբ 19 նախարար ունի։ Սոցիալ-դեմոկրատները 7 նախարար ունեն, «Կենտրոնը»՝ 5, «Կանաչները»՝ 3, Ձախ դաշինքը՝ 2 և Շվեդական ժողովրդական կուսակցությունը՝ 2 նախարար»,- ասվում է հաղորդագրությունում։…
Կայացել է Պերուի նոր կառավարության երդմնակալությունը
Պերուում տեղի է ունեցել Սալվադոր դել Սոլարի ղեկավարությամբ նոր կառավարության երդմնակալությունը, հայտնում է Comercio պորտալը: Պերուի նախկին վարչապետ Սեսար Վիլյանուելան հրաժարական էր ներկայացրել մարտի 8-ին: Նա այդ պաշտոնում աշխատել էր մոտ մեկ տարի: Նոր կառավարության կազմում կատարվել է ընդամենը 9 նոր նշանակում՝ ներառյալ վարչապետը: Նոր ղեկավարներ են նշանակվել կանանց հարցերով նախարարությունում, սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի,…













