ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, կարևորել միջազգային հարթակներում միջխորհրդարանական և միջկուսակցական փոխգործակցության զարգացումը:
Քննարկվել են առաջիկայում Երևանում տեղի ունենալիք Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առևտրատնտեսական կապերի զարգացումը: